Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Համաժողովում ամփոփվում են ԵՄ թվինինգ ծրագրի արդյունքները

Համաժողովում ամփոփվում են ԵՄ թվինինգ ծրագրի արդյունքները
30.06.2016 | 17:58

Աղվերանում այսօր մեկնարկել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարձրագույն կրթության զարգացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» թվինինգ ծրագրի փակմանը նվիրված երկօրյա համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը՝ նշելով, որ համաժողովի ընթացքում ամփոփվելու են երկամյա ծրագրի արդյունքները:

Փոխնախարարի խոսքով՝ վերոնշյալ ծրագիրն ուղղված է բարձրագույն կթության ոլորտի բարեփոխումներին: Ըստ նախարարի տեղակալի՝ երկու տարի շարունակ ԵՄ մասնագետները Գերմանիայից և Ֆինլանդիայից, փորձագիտական աջակցություն են ցուցաբերել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներով զբաղվող իրենց հայ գործընկերներին: Որպես ծրագրի հիմնական ուղղություններ՝ Կարինե Հարությունյանը նշել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի մշակման, բարձրագույն կրթության ոլորտում որակի ապահովման համակարգի հետագա զարգացման, Որակավորումների ազգային շրջանակի վերանայման, բուհ-գործատու կապի, ուսանողների զբաղվածության, կրթական ծրագրերի՝ նոր ձևաչափով մշակման աշխատանքներին աջակցությունը: Եվրոպական Միության կողմից ծրագրի ղեկավար Հելկա Կելկալայնեն իր հերթին, որպես ծրագրի հիմնական ուղղություններ, անդրադարձել է Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի կարողությունների զարգացմանը՝ Բոլոնիայի գործընթացն իրականացնելու գործում, ինչպես նաև Հայաստանի բուհերին ցուցաբերվող աջակցությանը՝ Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ իրենց ուսումնական ծրագրերը վերանայելու և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանություն ապահովելու հարցում:


ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում նախատեսվող հիմնական հայեցակարգային փոփոխությունները: ԵՄ փորձագետներն իրենց հերթին անդրադարձել են Հայաստանի բարձրագույն կրթության օրենսդրության վերանայման, գործատուների և բուհերի համագործակցությանը, Հայաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգում տեղ գտած վերջին զարգացումներին:


Համաժողովի ընթացքում ծավալվել են խմբային քննարկումներ՝ բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրության և Հայաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգի բարելավման վերաբերյալ, մասնավորապես, հավատարմագրման կարգի, որակի ապահովման չափորոշիչների, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման, կրթական վերջնարդյունքների հիման վրա կազմված կրթական ծրագրերի համատեքստում:
Համաժողովը վաղը կշարունակի իր աշխատանքները: Միջոցառման մասնակիցներին կողջունեն ՀՀ կրթության գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն.Մ. Պյոտր Սվիտալսկին: Համաժողովին կմասնակցեն նաև Հայաստանում Ֆինլանդիայի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանները, միջազգային փորձագետներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:


Նշենք, որ «Հայաստանի բարձրագույն կրթության զարգացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» թվինինգ ծրագիրը նպաստել է Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին՝ ԵՄ լավագույն փորձին համահունչ, բարձրագույն կրթության համակարգի բարելավմանը, որակի ապահովման համակարգի զարգացմանը և աշխատաշուկայի կարիքների բավարարմանը: Ծրագրի ընթացքում Հայաստան են այցելել 43 փորձագետներ Ֆինլանդիայից և Գերմանիայից՝ ՀՀ բարձրագույն կրթության օրենսդրության վերանայման, վերապատրաստումների անցկացման, հայ մասնագետների հետ փորձի փոխանակման նպատակով: Բուհերի ավելի քան 200 դասախոսներ, վարչական աշխատողներ և ուսանողներ, ինչպես նաև ՈԱԱԿ-ի մասնագետներ մասնակցել են ուսումնառության վերջնարդյունքների, ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման, կրեդիտների փոխատեղման, հավատարմագրման և որակի ապահովման թեմաներով շուրջ 25 վերապատրաստման դասընթացների: Ծրագրի շրջանակում նախարարության և ՈԱԱԿ-ի մասնագետները միջազգային փորձի ուսումնասիրման նպատակով աշխատանքային այցերով եղել են Գերմանիայում, Ֆինլանդիայում և Էստոնիայում:


Ծրագիրն իրականացրել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (ՀՀ ԿԳՆ)՝ Ֆինլանդիայի կրթության գնահատման կենտրոնի (FINEEC) և Գերմանիայի կրթության ու հետազոտությունների դաշնային նախարարության (BMBF) հետ համատեղ: Ծրագրում ընդգրկված են եղել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ):


Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական Միության կողմից: Ծրագրի բյուջեն կազմել է 1.000.000 եվրո, տևողությունը՝ 24 ամիս:

Դիտվել է՝ 1231

Մեկնաբանություններ